«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չեն հրավիրվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով կազմակերպված խնջույքին: Դրան մասնակցել են միայն ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները սկսել են մտածել, որ իրենց ինքնազոհաբերումը արժանի չգնահատվեց, և եթե իրենց չեն թողնում իշխանության սեղանից մի երկու կտոր խորոված ուտել, ապա չեն թողնի, որ իշխանության կերակրատաշտի գոնե կռճոնները քերեն:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում