Դա ֆլեշմոբ է, համատարած անում ենք մարզերում, Երեւանում. Արարատ Միրզոյանը` Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից հանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին բողոքի ցույցի մասնակիցներից շատերը տարբեր հաստատություններ մուտք գործելիս, ինչպես նաեւ` ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո, պատերից պոկում են այնտեղ փակցված Սերժ Սարգսյանի դիմանկարները: Երեկ եւս նման միջադեպ է եղել, եւ երբ ակտիվիստը ոստիկանության բաժանմունքում պատից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, ոստիկանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է փչացնում պետական գույքը: Հարցին՝ Ս. Սարգսյանի նկարը պետական գո՞ւյք է, ոստիկանը պատասխանել է. «Ո՛չ, ռամկեն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, անդրադառնալով միջադեպին, նկատեց. «Այս դրվագն ամբողջությամբ ներկայացնում է այն վատ եւ ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել են Սերժ Սարգսյանները եւ Հանրապետականը: Դա ֆլեշմոբ է, համատարած անում ենք մարզերում, Երեւանում. դպրոցներում, պետական հաստատություններում: Պաշտոնյաները լավ էլ հասկացել են, որ շրջանակն է միայն պետական գույք. նկարն իրենից արժեք չի ներկայացնում»: Միրզոյանը հավելեց նաեւ, որ մարդիկ` անկախ իրենց կոչից, շարունակում են այդ ակցիան իրականացնել եւ դրանից հաճույք են ստանում:




Լրահոս