Ինչպես հայտնի է` այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ ազգային ժողովում խմբակցության նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշում է կայացվել ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուին:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ՀՀԿ-ականները կրկին Ազգային ժողով են գնացել և սպասում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:
Ըստ երևույթին` նրանք փորձում են հասկանալ` ինչ են անելու, որն է լինելու նրանց քայլը այս պայմաններում, իսկ Կարեն Կարապետյանն ուշանում է: