Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն: Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում

«ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան ու կգնան վարչապետեր, կառավարություններ, նախագահներ, Ազգային ժողովներ, պատգամավորներ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորը, ամենահիմնականը` ՀՀ-ում այսուհետ թևածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»,- ասաց նա և կրկին քաղաքացիների հետ վանկարկեցին մենք ենք տերը մեր երկրի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև երեկ մտածում էին, որ ՀՀ-ում պետք է վաղը հերթական ցույցը, բողոքի գործողությունը, ուժի ցուցադրությունը տեղի ունենա: «Բայց վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը՝ հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական անշրջելի հաղթանակը, և ուրեմն, բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը՝ առավոտյան ժամը 11-ից, հավաքվել Հանրապետության հրապարակում, չգնալ որևէ տեղ, որևէ փողոց չփակել, որևէ գործողություն տեղի չունենա, հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը` հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ: Հիմա այլևս որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետև մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին, մենք այսօր ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- հայտարարեց նա:




Լրահոս