Ինչու է Սերժ Սարգսյանը պարբերաբար Բաղրամյան 26 այցելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր` պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է այցելել Բաղրամյան 26` նախագահական նստավայր, այն օգտագործելով որպես աշխատավայր:

Իսկ սա ենթադրում է, որ նա շարունակում է օգտվել պետական միջոցներից, այդ թվում՝ հատուկ հեռախոսակապից: Մի փաստ, որն անթույլատրելի է, եւ կարելի է ենթադրել, որ հատուկ հեռախոսակապի միջոցով նա կարող է անգամ ներքին հեղաշրջում կազմակերպել, քանի որ այդպես անարգել կապ կարող է ունենալ պետության բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը հերքեց այս տեղեկությունը:

«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ապրիլի 23-ից հետո պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 չի գնացել: Դա հնարավոր չի: Այդպիսի բան չի կարող եղած լինել»,-նշել է նա: Միայն թե շատերն են ականատես եղել, թե ինչպես է Սարգսյանի շարասյունը Բաղրամյան 26 մտել վերջին օրերին, այն էլ պարբերաբար:




Լրահոս