ԱԺ-ում քիչ առաջ լրագրողները նկատել են, թե ինչպես են ԱԺ դահլիճից ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն միասին դուրս գալիս և գնում աշխատասենյակ: Նրանց հետևից գնացին նաև պատգամավորներ Արթուր Գևորգյանն ու Վահան Հարությունյանը:
Երբ Սասուն Միքայելյանը միայնակ վերադարձավ, լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե արդյոք ինչ-որ խնդիր կար, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց.
«Ես իրավունք չունե՞մ մարդկանց հետ շփվել»: