Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
«Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին: ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, ըստ տարբեր խոսակցությունների շրջանառվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: