Նորանշանակ գյուղնախարարը 8,5 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել ՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Նախկինում Շիրակի մարզպետի լիազորությունները կատարող Խաչատրյանը նախորդ տարի վաճառել է բնակարանը 19 միլիոն դրամով: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարվա սկզբին նա ունեցել է նույնքան փոխառություններ, որոնք վերադարձվել են իրեն հարկային տարվա ընթացքում:

Սրանից բացի տարվա ընթացքում հանձնել է ևս 9 միլիոն 44 հազար դրամի փոխառություն: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 3 միլիոն 200 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջի ն՝ 2 միլիոն 500 հազար դրամ ու 3500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 3 միլիոն 122 հազար և 3 միլիոն 111 հազար դրամ աշխատավարձերից և 350 հազար ու 8 միլիոն 144 հազար դրամ ստացված փոխառություններիցց՝ վարկերից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս