«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում և Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․ «Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որևէ խնդիր չի ունենա»։
Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում և՝ հեռացած թիմի։ Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: