Մայիսի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ ՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումների անդրադարձը Թուրքիային. հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

***

Մայիսի 18-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը և բնապահպան-ակտիվիստ Նաիրի Սահակյանը կխոսեն Միասնիկյանի արձանի հարակից տարածքի ծառահատումների մասին: Արդյո՞ք ծառահատումները կատարվել են անօրինական ճանապարհով, որքանո՞վ է մեղավոր քաղաքապետարանը և ինչպե՞ս պետք է խնդրին լուծում տալ:

***

Մայիսի 18-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր-դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը և ԵՊԿ-ի ուսանողներ Արտեմ Խառատյանը, Գևորգ Աբովյանը, Նարեկ Կազազյանը և Անի Խաչունցը կխոսեն Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբուխանյանի հրաժարականի համար սկսած ստորագրահավաքի պատճառների մասին, կադրադառնան նաև ֆակուլտետում առկա խնդիրներին, թե ինչ պահանջներ ունեն ուսանողները և ինչ թերացումներ են եղել ԲՈՒՀ-ում այս տարիների ընթացքում:

***

Մայիսի 18-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ,,Ճանապարհորդի ակումբ՛՛ հ/կ նախագահ Արմեն Երանոսյանը և փոխնախագահ Ռաֆայել Հովսեփյանը: ԹԵՄԱ՝ տուրիզմի ոլորտում առկա վիճակի, հիմնախնդիրների և զարգացման հեռանկարներ շուրջ. ամփոփ դիտարկումներ՝ ՀՀ նոր կառավարության ծրագրին ընդառաջ:

***

Մայիսի 18-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացնենք քննարկում «Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ» թեմայով:
Հանդիպման հյուրերն ու բանախոսներն են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, ազգագրագետներ Մխիթար Գաբրիելյանը և Գայանե Շագոյանը:
Կքննարկվեն հետևյալ թեմաները. մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից, ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն, ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար։
***
Մայիսի 18-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա  քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանի ասուլիսը։
Թեման՝  «Ներքաղաքական նոր իրականությունը Հայաստանում: Կադրային նշանակումներ և հնարավոր զարգացումներ և  ակնկալիքներ նոր կառավարությունից»։




Լրահոս