Մայիսի 21-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Թեման` Հայկական բանակում տիրող իրավիճակն ու պաշտպանական գծում առկա խնդիրները, ներհայաստանյան զարգացումներ եւ նոր նշանակումներ, Ղարաբաղյանհիմնախնդրի կարգավորման շուրջ նորընտիր վարչապետի հայտնած դիրքորոշումներն ու Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը:
***
Մայիսի 21-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
ԹԵՄԱ` 1. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի հայտնած դիրքորոշումները, արտաքին քաղաքականության բնագավառում հնարավոր շրջադարձերը:
- ՀետհեղափոխականՀայաստան. նոր նշանակումների հետ կապված հակասական կարծիքներ եւ գնահատականներ, նոր կառավարությունից հասարակության սպասումները:
***
ՄԱՅԻՍԻ 21-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներն ու հնարավորությունները:
***
Մայիսի 21-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով:
Բանախոսներն են՝
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Արմեն Մկրտչյան, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
***
Մայիսի 21-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կխոսի հանքարդյունաբերության ոլորտում սպասվելիք նոր փոփոխություններից: Ի՞նչ նոր ծրագրեր են մշակվում ոլորտի զարգացումը խթանելու համար, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նոր իշխանությունից:
Մայիսի 21-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ ՄելիտաՀակոբյանը կխոսի վերջին շրջանում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքերի մասին, թե ինչն է եղել թունավորման պատճառը և արդյոք պահպանվել ենսանիտարահիգենիկ պայմանները: Նա նաև կանդրադառ այն հարցին, թե որքանով են պաշտպանված սպառողների իրավունքներն օնլայն տարբերակով սնունդ պատվիրելիս:
***
Մայիսի 21-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Թեման՝ Գիտության դերը քաղաքականության և երկրի միջազգային հեղինակության ձևավորման համար, Բյուրականը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ի՞նչով կարող է Հայաստանը ներկայանալ աշխարհին: