Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է աշխատել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:
«Միշտ ցանկացել եմ աշխատել Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: Նրա մեթոդները տարբերվում են: «Բարսելոնա» եմ տեղափոխվել նրա հեռանալուց մեկ տարի անց:Իսկապես շատ եմ ցանկանում աշխատել նրա հետ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN Brazil-ը: