Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը: Երևանցիների սիրված հանգստի գոտին այցելուներին այս տարի դիմավորում է բոլորովին նոր, հարմարավետ ու ժամանակակից պայմաններով և հնարավորություններով: Երևանի քաղաքապետը տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում իրականացված աշխատանքներին, որոնք ամբողջությամբ ավարտվել են: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի երկրորդ փուլի շրջանակում այսօր արդեն այգում գերիշխում են մեծ և ընդարձակ ազատավանդակները՝ կենդանիների համար ապահովելով առավել բնական միջավայր:
Մանրամասները` տեսանյութում: