Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գնալով միայն նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը՝ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,9 հազար մարդ, մինչդեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 2 մլն 981,5 հազար էր: Ասել է, թե մեկ տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 11,6 հազարով: Ընդ որում, նկատենք, որ սրանք պաշտոնական ցուցանիշներն են, եւ դեռ հրապարակված չէ ՀՀ առկա բնակչության թվաքանակը. այս դեպքում շատ ավելի ակնհայտ է դառնում արտագաղթը:
Քանի մշտական բնակիչ ունի Հայաստանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ