ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց

Երեւանի քաղաքապետարանի մոտ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները` պահանջելով Երեւանի քաղաքապետի հրաժարականը: Նրանք տեղեկացրել են, որ այդպիսի ակցիաները մշտական բնույթ են կրելու, մինչեւ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնի:

 

 

ՀԱՐՑ. Ես ստացել եմ իմ ավանդի գումարի մի մասը: Այսինքն` թերի: Նշեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ուզում եմ իմանալ` ինչո՞ւ են ինձ իմ գումարի կեսը տրամադրել: Ինչո՞ւ են ինձ խաբում:

Պետրոս Պետրոսյան (Արմավիրի մարզ, գյուղ Ամասիա)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված ստորեւ բերված սանդղակին համապատասխան`
ՀՀ կառավարության 23.04.2014թ. որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 15-րդ եւ 16-րդ կետերի համաձայն` ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված, յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված, ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը, իսկ ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են եւ անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ: Եթե «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ավանդատուին (նաեւ մահացած ամուսնու) տրամադրված բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա գումարների չափերի հաշվարկման արդյունքում կառաջանա տարբերություններ, ապա քաղաքացին կարող է դիմել իր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում քաղաքացուն մնում է դիմել տարածքային բաժին` որոշակի շտկումներ անելու համար:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում օտարերկրացիները իրավունք չունեն մուտք գործել Հայաստանի տարածք: Ո՞ր դեպքում է արգելվում օտարերկրացիների մուտքը Հայաստան:

Համլետ Սիրադեղյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, եւ հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց փաստաթղթերի ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով:




Լրահոս