Ուոթֆորդը հայտարարել է Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուոթֆորդի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուի տրանսֆերային իրավունքները արդեն պատկանում են անգլիական ակումբին:

24-ամյա հարձակվողը ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր: Մինչ այս Դեուլոֆեուն «Ուոթֆորդում» հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով:Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ակտիվ էր մինչև 2019 թվականը: Անլգիական ակումբի կազմում ֆուտբոլիստը 7 խաղում խփել է մեկ գնդակ:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ խաղացողի համար կատալոնական ակումբը 20 մլն եվրո է պահանջում, սակայն «Ուոթֆորդը» պատրաստ է վճարել կրկնակի ցածր: Ի վերջո կողմերը համաձայնության են հասել և տրանսֆերը 13 մլն եվրոյով է ձևակերպվել:




Լրահոս