Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների եւ կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»,- գրել է նա: