Կառավարությունը որոշել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ 2018թ. հունիսի 16-ին Սահմանադրության 96-րդ և Քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների հիման վրա քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու՝ այն է, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Սեկտորի Գրիգորյանը:
Մանրամասները` տեսանյութում: