Ես երբե՛ք չեմ լինի ԵԿՄ նախագահ. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այժմ առաջացել է նաեւ կառույցի հետագա ճակատագրի հարցը։ Այս օրերին ազատամարտիկների տարբեր կառույցներ քննարկումներ են անցկացնում՝ ամեն մեկն իրհերթին տարբերակներ առաջարկելով։ Ազատամարտիկներից շատերը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում են ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ։

-Պարո՛ն Միքայելյան, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո` այս օրերին, բարձրացնում են կառույցի հետագա ճակատագրի հարցը։ Դուքինչպե՞ս եք տեսնում միության հետագա դերն ու ճակատագիրը։

-Ես երկրապահի հետ կապված իմ տեսակետն արտահայտել եմ, բայց ուզում եմ ավելի ստույգ խոսեմ։ Իմ անձնական կարծիքով` ԵԿՄ-ն Վազգենի գլխավորությամբ նրա օրոք մեծ դերակատարություն է ունեցել մարտական գործողությունների ժամանակ, այլ հարց է, որ հետագայում՝ խաղաղության օրերին ԵԿՄ-ի դերն ու նշանակությունը աղավաղվեց եւ դերակատարությունը ճիշտ չլուսաբանվեց: Այսօր ինձ թվում է՝ ամեն ինչպետք է անցնի պետական վերահսկողության տակ, որվերջտրվի գումար հայթայթելուն, անիմաստ խոսելուն, թե ինչ է եղել, ուր է հասել։ Ես այդպես եմ մտածում։

– «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միություններիհետ, որոշել են ԵԿՄ-ումնոր համագումար անցկացնել եւ դառնալ կառույցի ներ ղեկավարություն։ Դուք սա սխալ մոտեցում եք համարո՞ւմ։

-Ես չգիտեմ՝ ով է ուզում ղեկավարի, բայց ԵԿՄ-ն հիմնել է Վազգեն Սարգսյանը։ Ես մի առիթով էլ իմ ելույթում ասել եմ, որ այն ժամանակ երկրապահը ձևավորվելիս վարչությունը կազմված է եղել 11 հոգուց.Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Աստվածատուր Պետրոսյան, Սամվել Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան, Նորիկ Դանիելյան, Սամվել Հովսեփյան՝ Ադմիրալ, Ալբերտ Բազեյան, Արայիկը՝ կոռնիձորի Արոն, նրանցից մեկն էլ ես եմ եղել։ Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժեւորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք,ով էր հերոս։ Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որիրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները,ովքերչեն հնազանդվելիրենց։

-Եթե այս փուլում Ձեզ առաջարկ լինի դառնալ ԵԿՄ նախագահ, ինչպե՞ս կվերաբերվեք, քանի որ այս օրերին շատ է խոսվում այն մասին, որհենց Ձեզ են տեսնում այս պաշտոնում։

-Ես երկրապահի միության անդամ եղած ժամանակ հնարավորինս իմ ներդրումն եմ ունեցել` ԵԿՄ-ի զարգացման, մարդկանց ճիշտ գնահատման, պատերազմ անցած տղաների գործունեության ճիշտներկայացման գործում, եւ Սպարապետից հետոես դուրս եկա ԵԿՄ-ից, որովհետևտեսնում էի, որ անիմաստ է: Այս Երկրապահն այն ԵԿՄ-ն չէ, որպետք էլիներ։ Ես ասել եմ իմ տեսակետը՝ ես երբեքչեմ լինի ԵԿՄ նախագահ։ Եթե խելոքլինենք, ինչպեսնշեցի, ԵԿՄ-ն պետք է դառնա ակումբ, շարունակի պետական ֆինանսավորում ստանալ եւ այն տղաները, որ իսկապես պատերազմ են անցել եւ անտեսված են մնացել, մեծարելու ձեւ գտնենք։ Մեր աչքի առջեւ խեղաթյուրվում է պատմությունը, եւ այնպիսի մարդկանց մասին է գրվում, ովքեր կենդանի թուրքչենտեսել պատերազմի դաշտում, կամ մասնակից էլ չեն եղել պատերազմին, բայց հերոսացվում են։ Սա է իրականությունը:

-«Ազատամարտիների դաշինքի» կողմից Ձեզ առաջարկ եղե՞լ է։ Պատրա՞ստ եք նրանց հանդիպել եւ քննարկել ԵԿՄ-ի հետագա ճակատագիրը։

-Ես պատրաստ եմ իրենցհետ հանդիպելու, բայց ոչ այն հարթության վրա, որ ես լինեմ ԵԿՄ նախագահ։ Իսկ իմ առաջարկների հետ կապված պատրաստ եմ իրենցհետնստել, զրուցել, լսել իրենցառաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ։ ԵԿՄ-ն շատ մեծ դերակատարում է ունեցել պատերազմի դաշտում։ Մենքպետք է կարողանանք նորմալ ներկայացնել հանրությանը. նրանց անունները, գործած սխրանքները պետք է գրվեն դասագրքերում, ճանաչողական նյութերպետք է տարածվեն, որպեսզի երիտասարդ սերունդը իմանա, թե ովքեր են մերօրյա հերոսները: Իսկի?նչ է տեսնում այսօրվա սերունդը. տեսնում են` պատերազմ անցած մարդուն սոցիալապես ծանր վիճակում, ընկճված, անհիմն դատված, հալածված… Այս դեպքում մերնոր սերունդը ինչոգովպետք է դաստիարակվի: Ահա թե որն է ԵԿՄ-ի գլխավոր առաքելությունը հիմա եւ որըպետք է լինի ապագայում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս