Վանաձոր համայնքի ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստի օրակարգը հագեցած էր հողային տարածքներին վերաբերող հարցերով: Հենց սկզբում Լոռու մարզպետին փոխարինող ԲՀԿ-ական Հրաչիկ Ղամբարյանը առաջարկեց օրակարգից հանել համայնքի 2018թ. հողային հաշվեկշիռը հաստատելու մասին հարցը, այն պատճառաբանությամբ, որ հավելվածը պակասում է, չեն հասցրել ծանոթանալ: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը հավելվածը բաժանելով ընդգծեց՝ կադաստրի հաստատածն է, մերն ուղղակի ձեւական կողմն է:
Թեեւ արդեն գիտեին, որ ձեւական էր նաեւ աճուրդների մեկնարկային գները, բայց հարցը բուռն քննարկման արժանացավ: Ավագանու անդամների զգալի մասը նկատեցին, որ մեկնարկային 4500 դրամը հանրապետության 3-րդ քաղաքի համար ծիծաղելի թիվ է: Համայնքի ղեկավարը նկատեց հողային ռեյստրում մեծ ընտրություն մեզ չի մնացել, կարեւրը հետաքրքրությունը մեծացնելն է եւ աճուրդը բարձր գներով կկայանա: «Մի քանի տարի առաջ մեծ հետաքրքրություն կար, եւ կադաստրային արժեքից շատ բարձր գնով հողատարածքներ էր վաճառվում: Միայն տնաշինական որոշակի ծրագրի դեպքում կարելի է գներին անդրադառնալ, եւ քանդել տարիներով ձեւավորված վատ ավանդույթները` ներքին պայմանավորվածոությունները: Նույնիսկ ամենափոքր ասֆալտապատման տենդեռի համար պայմանավորվածության արդյունքում, մեկը-մեկի ռեգիոն չի մտնում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Պարզվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն չեն հանդիսանում: Թեւոսյան 2 տնակային ավանի հողամասը 2006 թ-ի կառավարության որոշման չի փոխանցվել համայնքին. «Վաճառքի ու աճուրդի է դրվում, մեկ էլ հայտնվում է իքս քաղաքացին, համապատասխան վկայականով եւ հայատարարարում, որ այդ հողամասը ժամանակին գնել է իր պապը, որի համար որեւէ հողահարկի եւ գույքահարկի վճարում տարիներ շարունակ չի եղել: Սովետց անկախության ընկած ժա,ամահահատվածում նման հողատարածքներ շատ են բաժանվել»,-հիշեց քաղաքապետը:
Ավագանին տեղում որոշեց քարտեզագրել նման հողերը վկայականներ հանել եւ օգտագործել ըստ նշանակության: Իսկ նշված հողամասը տնակային ավանի բնակաչների խնդիրների լուծմանը նպատաուղղված կլինի: Վերջերս կայացած տնակային ավանի հանձնաժողովի նիստում ներկա էին այդ տնակային ավանի բնակիչները:
Ավագանու նիստից առաջ ՀՀ կառավարությունը մի «չարագուշակ» գրություն էր ուղարկել, ըստ որի արդյունաբերական նշանակության հողերի վաճառքից ստացված գումարները չեն մնալու համայնքային բյուջեում: Ավագանին որոշեց «աղմկել» եւ հարցը բարձրացնել նույն օղակում, որտեղից գրությունն ստացվել է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նելլի Դավթյան