Կրակեմ Հրաչի որդու բիզնեսը մշտապես դարձել է գնումների հաղթող․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների թվում է նաեւ «Ալֆապրոջեքտ» ՍՊԸ-ն, որը մշտապես դարձել է  տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերություններից հիմնական գնում կատարողը ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունն է եղել: Եվ այս  ընկերության միակ բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, Վազգեն Հարությունյանն է` պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին: Սակայն պարզվում է` սա նրա միակ ընկերությունը չէ: Այդ ցանկում ներգրավված են «Էլմարկետ» եւ «Օնլայն կոմպյուտերս» ընկերությունները, որում նա եւս բաժնետեր է, եւ, որոնք կրկին գնումներում հաղթողներ են ճանաչվել: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2014թ.-ին: Այս ընկերության հետ պայմանագրեր են կնքել նաեւ ՄԻՊ-ը, Բնապահպանության նախարարությունը: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ընկերությունների գրանցման պետռեգիստրի համաձայն, հիմնադրել են Նարեկ Վարդանի Մարգարյանը եւ Վազգեն Հրաչյայի Հարությունյանը: Հիմնադիրներն ընկերության բաժնետոմսերը կիսում են համապատասխանաբար 34% եւ 66% տոկոսով: Իսկ «Էլմարկետ» ընկերության դեպքում էլ  80% բաժնետեր է Վազգեն Հարությունյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 




Լրահոս