«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանությունները մտմտում են` ինչպես վարվել ԲՀԿ-ի եւ նրա՝ թիկնապահներով շրջող «կազմի» հետ, որովհետեւ նորերն անգամ թիմակիցների կողմից մեղադրվում են հատվածական, ընտրովի արդարություն, իրավա-կանոնություն հանդես բերելու մեջ.
«Շատ դժվար է հասկանալ, որ նախագահի վերահսկողական ծառայութան նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի նկատմամբ վերաբերմունքը զուտ անձնական վրեժի արդյունք չէր, եթե այդ մոտեցումը շարունակություն չունի, էլ չենք խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բացի ՀՀԿ-ականներից եւ հանրապետականամերձ անձանցից, ոչ ոք չի հայտնվել համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, ովքեր էլ հայտնվել են, անպայմանորեն հեռավոր ձեւով փոխկապակցված են ՀՀԿ-ի հետ։ Իսկ նրանք ասում էին՝ վենդետա չի լինելու, վրեժ չի լինելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում