ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդ­րել Ամուլսարի հանքավայրի շա­հագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործ­մանը, քանի որ աշխատանքնե­րի 80 տոկոսն արված է:

Փաշի­նյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման համար կազմակերպված քննարկումների ժամանակ: Մյուս կողմից Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները:

Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործ­ման արդյունքում այնպիսի ար­տաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս