«Օպելա» ընկերությունը խոստանում է նորոգել Պարզ լիճ տանող ճանապարհը, բայց չի կատարում խոստումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Դիլիջանի տեսարժան վայրերից Պարզ լիճ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Եւ սա այն դեպքում, երբ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ 2006 թվականին կնքել է պայմանագիր, համաձայն որի` իրականացնում է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաեւ դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքները:

Այդ ընկերությունն ամեն տարի խոստանում է նորոգել Պարզ լիճ տանող 8-9 կմ ճանապարհը: Բայց այդպես էլ չի կատարում խոստումը: Ու սա այն դեպքում, երբ Պարզ լիճ բնության հուշարձան համարվող տարածքը իր շահույթի համար շահագործող «Օպելա» ընկերությունը ՊՈԱԿ-ին տարեկան վճարում է 693 հազար 750 դրամ գումար:«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ոչ մի բան արված չէ: Ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, անգամ պլանավորած աշխատանքները չկան: Պետք է մի բան ձեռնարկել, որովհետեւ ահավոր վատ ճանապարհ է: Զբոսաշրջիկների մոտ անհարմար ենք զգում մեզ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս