Արզնիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 եւ 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։




Լրահոս