Ըստ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի, ռազմաբազայի մասնակցությամբ միջադեպը տեխնիկական հարց է. հետեւություններն արվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. « Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են»: Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է.«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս