Կին դատապարտյալը դիմում է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անժելա Սակիյանը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կին դատապարտյալը հուլիսի 23-ին ներկայանալու է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին` արդեն երրորդ անգամ: Որևէ տույժ, խախտում չունի: Ավելին, արդեն 4 տարի է` հասարակական հիմունքներով աշխատում է ՔԿ հիմնարկում` վճարովի հիմունքներով: Ինչպես ինքն է ասում` պատվոգրեր ունի:

Անժելա Սակիյանը անչափահաս աղջիկ երեխա ունի: Փոքրիկը մանկատանն է ապրում, պարբերաբար այցելում է բանտում գտնվող մորը:

5 տարի երեք ամիս ժամկետով ազատազրկված կնոջը մնում է պատժի կրման 2 տարի 8 ամիսը: Նա խնդրում է վարչապետին աջակցել իրեն և հնարավորություն տալ` հասնելու իր երեխային:




Լրահոս