Լիվերպուլը մտադիր է բաժանվել 7 ֆուտբոլիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից:

«Liverpool Echo»-ն հաղորդում է, որ մերսիսայդյան ակումբի «սև ցուցակում» են հայտնվել դարպասապահ Սիմոն Մինյոլեն, կիսապաշտպաններ Պեդրո Չիրիվելյան, Մարկու Գրուիչը, Լազար Մարկովիչը, Օլուվայսեյ Օժոն և հարձակվողներ Դենի Ինգսն ու Դիվոկ Օրիգին:Մինյոլեի տրանսֆերն ակումբը գնահատում է 14 միլիոն եվրո: Չիրիվելյայի տրանսֆերը, որը գնելու ցանկություն են արտահայտել «Նոթհինգեմ Ֆորեսթը» և «Սուոնսին», գնահատվում է 5,6 միլիոն եվրո: Գրուիչը 22,4 միլիոն եվրոյի դիմաց կարող է համալրել «Լացիոյի» շարքերը, սակայն «կարմիրները» դիտարկում են նաև սերբ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու և նրան վարձավճարով այլ ակումբ ուղարկելու տարբերակը: Մարկովիչի ծառայություններով հետաքրքրված են «Անդերլեխտը», «Լեգանեսը» և «Խետաֆեն». տրանսֆերը գնահատվում է 7,8 միլիոն եվրո: Օժոյից ակումբը պատրաստ է բաժանվել 16,8 միլիոն եվրոյի դիմաց:

Ինգսի ծառայություններով հետաքրքրված են «Սաութհեմփթոնը», «Լեսթեր Սիթին», «Քրիսթալ Փելասը» և «Նյուքասլ Յունայթեդը». նրա տրանսֆերը գնահատվում է 22,4 միլիոն եվրո: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այնքան էլ ոգևորված չէ Ինգսի տրանսֆերը վաճառելու տարբերակից, սակայն հասկանում է, որ նրան մշտական պրակտիկա է հարկավոր: Օրիգիի համար «Լիվերպուլը» պահանջելու է 30 միլիոն եվրո. տրանսֆերը գնելու հավանական թեկնածուն «Վալենսիան» է:




Լրահոս