Հերթը հասավ թաղապետերին. ովքեր են հրաժարականի դիմումներ գրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում։ Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ։ Նրանցից մի քանիսը անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ, նման բան չկա, բոլոր վարչական շրջանների ղեկավարներն աշխատում են»։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի մամլո խոսնակ Արթուր Օսիպյանն արաձագանքել է մեր հրապարակմանը` նշելով, որ վարչական շրջանում աշխատանքը ընթանում է իր բնականոն հունով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս