Մարզպետի նորանշանակ տեղակալը «LEXUS» մանկիշի մեքենա է հայտարարագրել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 29–ին Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակված Արա Մելիքջանյանը շատ կարճ ժամանակահատվածում՝ նշանակումից տասն օր անց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Շատ պարտաճանաչ պաշտոնյա է երևում Մելիքջանյանը՝ հաշվի առնելով այն, որ մեր պաշտոնյաները հիմնականում չեն շտապում իրենց հայտարարագրերը հանրությանն ի ցույց դնել: Ոմանք նույնիսկ այնքան են ուշացնում, որ հանձնաժողովը ստիպված վարչական վարույթներ է հարուցում:

Ինչևէ, Մելիքջանյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցներն էլ կազմել են 1 միլիոն դրամ:

Ըստ պաշտոնական կենսագրության՝ նա բավական ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել մինչ պաշտոնում նշանակվելը, ղեկավարել է մի շարք ծրագրեր, եղել է «ԼոգոՍ» իրավապաշտպան հ/կ նախագահ։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս