ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մայրաքաղաքի բակերի շենքերից մեկում քաղաքացին մարդկանց կենդանիների հետ համեմատելով է փորձել շքամուտքում կարգուկանոն հաստատել:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Դավիթ Մինասյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մինասյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է` անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումներ ներկայացրած քաղաքացիներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, կրտսեր պաշտոնների համար` քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ւմ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ուզում եմ իմանալ` ո՞ր դեպքերում է նշանակվում այն:

Լարիսա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը նախորդ համարում) Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի վերը նշված անդամներին, նաեւ.
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող
1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:




Լրահոս