Երբ կքննարկվի Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ վերջին քննարկումներն է անցկացնում: Ինչպես հայտնի է, վերջերս նրանք ստացել են նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 10-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:

Արդեն խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Արդեն իսկ միանշանակ է, որ նախագծում ընտրական համակարգը լինելու է 100 տոկոս համամասնական, ինչպես ընդունված է ասել` փակ: Եվ քանի որ այս համակարգին, ըստ էության, դեմ են ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, ապա խորհրդարանում հետաքրքիր քննարկումներ են սպասվում. ի վերջո, Ազգային ժողովում մեծամասնությունը դեռ ՀՀԿ-ն է:




Լրահոս