Արդեն մեկ օր է` հոսանքազրկված է Վարդենիս քաղաքի թաղամասերից մեկը. ոստիկանության աշխատանքը պարալիզացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտվանից հոսանքազրկված է Վարդենիս քաղաքի այն թաղամասը, որտեղ  գտնվում է Վարդենիսի ոստիկանությունը: Այսինքն, արդեն մեկ օր է պարալիզացված է այդ գերատեսչության աշխատանքը. բնակիչներն միայն կցկտուր լուրեր գիտեն, թե վթար  է եղել:

Ըստ նրանց` համապատասխան մասնագետը  պետք է Սևան քաղաքից ժամանի, որպեսզի խնդրին լուծում տա: Սակայն մինչ հիմա ոչ մասնագետ է ժամանել, ոչ էլ բնակիչներին որևէ ինֆորմացիա է տրամադրվել:

Ստացվում է` մեկ օր է ինչ ՀԷՑ-ը չի կարողանում վերականգնել Վարդենիսի այդ թաղամասի էլեկտրաէներգիան և սպասում է մասնագետի: ArmLur.am-ը ժամեր առաջ դիմել էր ՀԷՑ` հասկանալու համար, թե ինչ է թաղամասի հոսանքազրկման պատճառը: Ընդամենը րոպեներ առաջ, մեզ պատասխանեցին, որ 10 ԿՎ մալուխագծի վնասում է տեղի ունեցել: Գիշերվանից աշխատում են, արդեն մոտ 30 րոպեի ընթացքում կվերականգնվի բաժանորդների էլեկտրամատակարարումը:

Աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկիր իր բաժանորդների հետ նման կերպ չեն վարվում:




Լրահոս