Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկնում ոչ ադեկվատ պահվածքով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանն պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով:

Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները լրացնելիս` ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»: Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր:

Նշենք, որ Ասատրյանն անկուսակցական է: Մինչեւ փոխնախարար դառնալը նա եղել է Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի դասընթացավար, «Արմէկտիվ» երիտասարդական կենտրոնի գործադիր տնօրեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս