Սերժ Սարգսյանը հորդորում է համախմբվել Քոչարյանի շուրջ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հանդես եկան անձնական երաշխավորությամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, պատահական չէ: Պատահական չէ նաև ՀՀԿ այդ օրերի հայտարարությունը, ինչպես նաև առանձին ՀՀԿ–ականների թեթև հայտարարությունները Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին: Հասկանալի է, որ նման որոշումները «օդից» չեն ծնվում, ավելին՝ բնականաբար, չէին կարող ընդունվել առանց ՀՀԿ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի իմացության: Ու թեև «ձեռքի հետ» անհամաձայնություններ էլ են հնչեցվում, մասնավորաբար՝ սահմանադրական բարեփոխումների՝ քոչարյանական գնահատականի հետ կապված, այդուամենայնիվ, կարծես թե ուրվագծվում է ՀՀԿ–Քոչարյան համագործակցությունը:

Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրավիրում է իր հավատարիմ անձանց և ՀՀԿ–ում լուրջ դերակատարություն ունեցող գործիչներին և հորդորում հավաքվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Արդյունքում վերջին օրերին ՀՀԿ–ի առանցքային շրջանակները ակտիվ կապի մեջ են քոչարյանամերձ գործիչների հետ՝ հավանաբար հետագա համագործակցության ֆորմատները, ինչպես նաև իշխանության վերադառնալու հեռանկարները քննարկելու նպատակով…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս