Ինչով է զբաղվելու մանդատը վայր դրած Վարդան Բոստանջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ պատճառաբանելով առողջական խնդիրներով: ԱԺ երեկվա արտահերթ նիստում արդեն նրա փոխարեն այդ դաշինքից որպես պատգամավոր եկել էր Այծեմնիկ Օհանյանը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բոստանջյանը նշեց, թե այլեւս ակտիվ չի լինելու քաղաքականության մեջ: «Ես գիտական գործունեությամբ եմ զբաղվել: Հիմա էլ կշարունակեմ դա: Բայց հետեւելու եմ այն ամենին, ինչ կատարվում է քաղաքականության մեջ»:

Բոստանջյանը վստահեցրեց, թե որեւէ մեկն իրեն չի հորդորել կամ ուղղորդել, որ դուրս գա ակտիվ քաղաքականությունից: Նա ինքն է այդպես որոշել՝ ելնելով առողջական խնդիրներից: Նշենք նաեւ, որ Բոստանջյանը մեկնել էր արտերկիր ստուգման, իսկ այժմ Հայաստանում է: Նա նշեց նաեւ, որ չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից:




Լրահոս