Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: