Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:




Լրահոս