Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:  

Տեղեկությունների համաձայն՝ զինտեխնիկան հասել է Զիսր Էշ Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է թուրքական ԶՈՒ դիտակետերից մեկը: 

Թուրքական զինված ուժերը  Սիրիայի հյուսիսում ունի 12  դիտակետ:

Սիրիական Իդլիբում կռվող ընդդիմադիր գրոհայիններին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմնավորել է տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:




Լրահոս