Սա կարող է դառնալ նոր սկիզբ. «Ժառանգությունը»` ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և հատկապես երևանցիներին: Կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու», – նշված է հաղորդագրությունում:

Կուսակցությունը նաև շնորհավորում է նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին:

Հավելենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել` ասելով, թե պետք է սահմանափակվենք հաղորդագրությամբ:




Լրահոս