Ինչու է հայտնի կոռուպցիոներ Պաշը փոխել իր անունն ու հայրանունը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են։

Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված և օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։

Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան։ Մինչդեռ նրա հայրը ոստիկանության գնդապետ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանն է, իսկ նրանց հորեղբայրը ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է։

Այսինքն` ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան, որին ներսում բոլորը Պաշ են ասում և ճանաչում որպես հայտնի կոռուպցիոների, անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղբոր օրինակով ներքաշված է ինչ-որ հանցավոր գործողությունների մեջ ու քրեական հետապնդումից խուսափելու պատճառով փոխել է իր անունն ու հայրանունը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս