Խոշոր ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։




Լրահոս