Կարկտահարության վնասները չեն փոխհատուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել: Կոթիի շուրջ 400 հա հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Կոթեցիների վկայությամբ՝ դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին:

Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին: Սակայն վերջնական հաշվարկներ դեռ չեն արվել: Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խոստացել են կարկտահարության վնասները փոխհատուցել, սակայն առայժմ գումարներ չեն տրամադրել:




Լրահոս