Փողոցային առևտրով զբաղվող անձինք բռնություն են կիրառել իրավապահների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առեւտուր արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ո՛չ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել: Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առեւտրով զբաղվող անձինք են բռնություն կիրառում իրավապահների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` Փակ շուկայի հարակից տարածքում, ոստիկաները փորձել են արգելել փողոցային առեւտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առեւտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել: Ասել է թե` փողոցային առեւտուր իրականացնող կանայք պարզապես դարձել են անվերահսկելի, ցանկացած պահի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու պատրաստ:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ այդ առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս