Ով կփոխարինի Ֆելիքս Ցոլակյանին խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, ով դուրս է եկել ՀՀԿ-ից, ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտակարգ իրավիճակների նախարար դառնալու առաջարկը: Եվ այս պարագայում նրա մանդատը մնում է թափուր և պետք է փոխարինեն խորհրդարանում:

Քանի որ Ցոլակյանը պատգամավոր էր դարձել թիվ 11 ընտրատարածքից` Շիրակի մարզ և ռեյտինգային ընտրակարգով, ապա ստացվում է, որ նրան պետք  է փոխարինի հաջորդ շատ ձայն ստացած թեկնածուն: Այս պահին թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով ստացել է 10.700 ձայն, նրան էլ հաջորդում է Մուշեղ Պետոյանը` 8795 ձայն:




Լրահոս