Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակումհինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:

Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ և իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։

«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին և դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման և ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին և Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար», – ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին և հետաքրքրվեն այսոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք այս ծրագրի հաջողությամբ և վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար», – դասընթացի բացման ժամանակ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի և ՀԳՀՄ-իհամատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ և իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում ենտեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ և ինժեներինգ ոլորտների զարգացման միտումների և կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline:




Լրահոս