Ո՞ւմ հետ կարող էր առերեսվել Լևոն Երանոսյանը. նա մի քանի անգամ հարցաքննվել է. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող ոստիկանության զորքերի նախկին
հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն մի քանի անգամ հարցաքննվել է, այդ թվում նաև առերես հարցաքննությունների է մասնակցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Փաստաբանը նաև տեղեկացրեց. «Երանոսյանը շարունակում է պնդել, որ առնչություն չունի մեղադրանքի հետ: Շարունակվում են կատարվել քննչական գործողություններ, բայց մանրամասներ հայտնել չեմ կարող, ինչպես նաև չեմ կարող հայտնել, թե ում հետ է առերեսվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս