Ներքնազգեստը կարող է ոչ միայն լավ ծածկել կազմվածքի թերությունները, այլ նաև կարող է փչացնել արտաքին տեսքը, եթե ճիշտ ընտրված չլինի: Եվ դրա համար էլ ներքնազգեստ ընտրելիս մի քանի կանոն է պետք հաշվի առնել: Ահա էթիկետի մի քանի կանոններ:
Թափանցիկ զգեստ կրելու կանոններ
Բաց գույնի զգեստներ կրելիս պետք է ընտրել հենց այդ գույնին համապատասխան կրծքկալ: Եթե նախկինում այլ գույնի կրծքկալ կրելը գեղեցիկ էր դիտվում և ողջունվում, ապա այժմ ոչ:
Կրծքկալի կանոններ
Միակ և բոլորի կողմից նշվող կանոնը մեկն է. ներքնազգեստը չպետք է նկատելի լինի:
Զուգագուլպաների կանոններ
Զուգագուլպաները կարող են կերպարի լրացուցիչ մաս դառնալ: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն կրելու վայրին և ձեր կոշիկներին: Գրասենյակում պետք է հետևել հետևյալ կանոնին. բաց գույնի հագուստի պարագայում ընտրել բաց զուգագուլպա, մուգի դեպքում` շագանակագույն կամ սև:
Ընդ որում, դրանք չպետք է կիսաշրջազգեստից մուգ լինեն: Նախշերը շատ լավ լուծում են երեկույթներիր դեպքում:
Կիսագուլպաների կանոններ
Սպիտակ կիսագուլպաները հիանալի լուծում են բուժքույրի կամ հարսանեկան զգեստի պարագայում: Մյուս դեպքում պետք է նախապատվություն տալ չեզոք գույների:
Ներքնազգեստի կանոն
Թվում է, թե սա ոչ մի կերպ կապ չունի հագուստի համադրության հետ: Սակայն ամենափոքր դետալը կարող է փչացնել նույնիսկ ամենալավ կերպարը: Ներքնազգեստ ընտրելիս պետք է հաշվի առնել կազմվածքը:
Ժանյակային տոպեր