Կառավարությունը Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ կարծիքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:

Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչեւ դեկտեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաեւ այդ տարբերակին:

Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարեւոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը: Եւ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս