Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ. Յըլդըրըմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ, եթե կայունություն է ուզում տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը:

Ելույթ ունենալով Անթալիայում՝ Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովում, որին մասնակցում է նաև Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Յըլդըրըմն ասել է․ «Եթե Հայաստանն ուզում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ, պետք է հրաժարվի 1915 թվականի վերաբերյալ մեղադրանքներից ու այդ հարցի քննությունը թողնի պատմաբաններին»:




Լրահոս